22 08 2023

Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք. Տիգրան Աբրահամյան

Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք. Տիգրան Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Խնդրում եմ` արցախցի երեխային մի թիրախավորեք: Հազար ու մի պատճառ ու խնդիր կա, որ տարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել, բայց հիշեք, որ այս երեխան, իր հասակակիցները ու նրանց նման շատ շատերն Արցախում հսկայական հոգեբանական ճնշման տակ են եղել:

Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար դժվար է պատկերացնել:
Վերջն այս մարդիկ տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները նույն անցակետից իրենց հայրենակցին առևանգել ու այդ հոգեվիճակում ու տարիքում որևէ մեկս չգիտենք, թե ոնց կվարվեինք:
Այլ բան է, որ Արցախից Հայաստան մեկնող անձանց հետ պետական մարմիններն անհրաժեշտ աշխատանք չեն տարել, իսկ հետևանքն ադրբեջանական տեսանյութն է:

Կրկնում եմ` մեկ այլ իրավիճակում, միգուցե, շատ ասելիք լիներ, բայց այս պահին այդ թեման շրջանցելու պատճառները գերակշռող են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ